Բավ է պառակտվել
19-02-2014 12:03

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Նիդերլանդների Թագավորությունում է

Փետրվարի 19-ից 21-ը, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով, իր գլխավորած պատվիրակության հետ մեկնել է Նիդերլանդների Թագավորություն:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում կունենա Թագավորության կրթության, մշակույթի եւ գիտության նախարար Յեթ Բուսեմակերի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն կրթության եւ գիտության ոլորտում հայ-հոլանդական համագործակցության զարգացման, շարժունակության շրջանակներում գործընկերային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախատեսվում է նաեւ դասախոսություն Լեյդենի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների համար, հանդիպումներ Էդուարդո Ֆրեյ հիմնադրամի, Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի ներկայացուցիչների եւ հոլանդահայ համայնքի հետ: Այցի ընթացքում տեղի կունենա նաեւ հանդիպում «Միջազգային բակալավրիատ» /ՄԲ/ կազմակերպության ղեկավարության հետ: