Բավ է պառակտվել
05-05-2014 15:10

Ի վնաս հաշմանադամների՝ աշխատանքի ընդունման կարգի փոփոխություններ են կատարվել

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ընթացքում «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը նշեց, որ աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման տրամադրման կարգի փոփոխության հետևանքով այն պակաս հետաքրքիր է դարձել գործատուներին: «Ծրագիրը նախկինում մեծ տարածում էր գտել, քանի որ ձեռնտու էր գործատուներին, իսկ այժմ այն դժվար թե արդյունք ունենա:Ծրագիրը ձեռնտու էր նաև փոքր ձեռնարկություններին, քանի որ դրա առավելությունն այն էր, որ պետությունը երկու տարի շարունակ պետք է գործատուին փոխհատուցում տար հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքի համար, բայց այժմ այդ ժամկետը դարձել է 6 ամիս, ինչը գործատուներին չի կարող հետաքրքրել»,- ընդգծեց նա:
Իսկ ահա հանդիպմանը ներկա «Ունիսոն» ՀԿ հանրային կապերի պետ Մարիաննա Չալիկյանն էլ նշեց, որ նոր կարգի թերություններից է նաև, որ այն նախկինում տարածվում էր հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց վրա, այժմ միայն առաջին կարգի հաշմանդամություն ունեցող անձանց վրա: «Եթե գործատուն որոշի 6 ամիս անց ազատել հաշմանդամություն ունեցող անձին, ապա այդ անձը աշխատանք գտնելու ավելի քիչ շանսեր կունենա, քան 2 տարվա աշխատանքային փորձ ունեցողը»,- մտահոգություն հայտնեց Մարիաննա Չալիկյանը:

Հիշեցնենք, որ այսօր հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Հայաստանում առողջության սահմանափակ հնարավորություններով մարդիկ բնակչության ամենախոցելի հատվածն են: Մտահոգիչ է հատկապես զբաղվածության հարցը: