10-10-2014 15:44

Արմաշի լճերի քանակը կրճատվում է, ինչը բերում է կենսաբազմազանության կրճատման.բնապահպաններ

«Արմաշի լճերի քանակը կրճատվում է, ինչը իր հերթին բերում է կենսաբազմազանության կրճատման»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեցին բնապահանական ՀԿ-ների ներկայացուցիչները: «Իրավիճակը բավականին ծանր է և Բնապահապանաության նախարարարությունը նույնպես անհանգստացած է Արմաշի լճերում կենսաբազմազանության և թռչունների պահպանման խնդրով»,-նշեց «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Ըստ նրա խոսքի՝ Արարատյան դաշտում կա ջրի կառավարման շատ ծանր խնդիր։ Այստեղ նաև շահագրգիռ կողմեր կան, և հիմա իրենք չունեն պատասխաններ: Ջրային կոմիտեն նույնպես բացատրություն չի տվել: «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանն ասում է, որ Արմաշի լճերը արհեստական, ձկնաբուծական լճակներ են, որտեղ բնակվում են 100-ից ավել ջրաճահճային թռչուններ: «Այդ լճերն ունեն սեփականատերեր: Հայաստանի համար սա միակ տարածքն է, որտեղ այդպիսի քանակությամբ ջրաճահճային թռչուններ կարելի է տեսնել: Մի քանի տարի առաջ, երբ մենք հանդիպել են սեփականատերերի հետ, մեզ ասում էին, որ կան խնդիրներˋ կապված ջրայի ռեսուսրների և ձկանբուծության հետ»,-ասում է Ադամյանը: Նա հավելում է, որ այդտեղ թռչունների 20 տեսակ կա, որոնք գրանցված են Կարմիր գրքում:
Ըստ Սիլվա Ադամյանի՝ միակ լուծումն այն է, որ այդ լճերը Բնապահապանության նախարարարությունը պետք է վերցնի իր ենթակայության տակ, կամ պետք է որևէ դոնոր կազմակերպություն գնի և դարձնի այն հատուկ պահպանվող տարածք: