Բավ է պառակտվել
23-02-2016 14:34

Արման Թաթոյանն ընտրվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվեց Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի քվեարկությունը: Ըստ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ներկայացրած արդյունքների՝ Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի օգտին կողմ է քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ 7, անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ: Փակ քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավոր: Դրանից հետո տեղի ունեցավ Արման Թաթոյանի երդման արարողությունը։ Հիշեցնենք, որ երեկ օրենքով սահմանված կարգով Արման Թաթոյանը ԱԺ քառօրյա նիստի ժամանակ պատասխանել է պատգամավորները հարցերին։ ՄԻՊ պաշտոնը թափուր էր 2016թ. հունվարի 12-ից։