Բավ է պառակտվել
14-03-2015 16:48

Արկադի Արկանովը հոսպիտալացվել է

Ռուս երգիծաբան 81-ամյա Արկադի Արկանովը սրիտի հետ կապված խնդիրների պատճառով ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Արկանովը մի քանի օր շարունակ իրեն վատ է զգացել, և ստիպված են եղել շտապ օգնություն կանչել: Այդ մասին գրում է Life News-ը: Ըստ աղբյուրի, առաջին անգամ Արկանովի ինքնազգացողությունը վատացել մարտի 13-ին, շտապ օգնության ծառայության սրտաբանների խումբը տեղում պարզել է, որ ուռուցքային հիվանդության հետ միասին Արկանովի մոտ առաջացել են խնդիրներ սրտի հետ կապված: Բժիշկները օգնություն են ցուցաբերել և հեռացել: Սակայն նրա վիճակը վատացել է մարտի 14-ին, և նրանց տուն ժամանած շտապ օգնության ծառայության աշխատակիցները որոշել են տեղափոխել նրան հիվանդանոց: