Բավ է պառակտվել
17-11-2014 10:01

Վայոց ձորում արջն արգելափակվել է ցանկապատի մեջ

Փրկարար ծառայությունը նոյեմբերի 16-ին, ժամը 23.01-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Գոմք գյուղում արջն արգելափակվել է մետաղյա ցանկապատի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խմբերը: Ժամը 03.40-ի դրությամբ փրկարարները քնեցրել են արջին եւ կենդանաբանական այգու աշխատակիցների հետ միասին տեղափոխել անվտանգ տարածք, որտեղ կենդանին ազատ է արձակվել: