Բավ է պառակտվել
22-09-2014 11:09

Ռուսաստանում օդանավակայանի մոտ արջը մարդ է պատառոտել

Տոմսկի Ստրեժեւոյ քաղաքի բնակիչը զոհվել, իսկ նրա կինը ծանր վիրավորվել է արջի հարձակման արդյունքում,  «Ինտերֆաքսին» հայտնել է Ալեքսանդրի շրջանի որսագետ Վիկտոր Իվանովը: «Կիրակի երեկոյան զույգը ավտոմեքենայով գնացել է օդանավակայանի շրջան՝ շան հետ զբոսնելու: Զբոսանքի ժամանակ արջը հարձակվել է, ինչի արդյունքում տղամարդը մահացու վնասվածքներ է ստացել: Գազանը նրան բառացիորեն մաս-մաս է արել: Կինը ևս ծանր վնասվածքներ է ստացել եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- ասել է Իվանովը: Ըստ նրա` նույն օրը որսորդները սպանել են արջին և նրա լեշը փորձաքննության ուղարկել` հարձակման պատճառը պարզելու համար: Գործակալության զրուցակիցը  պարզաբանել է, որ արջն, ամենայն հավանականությամբ, հենց այնպես չի հարձակվել. մինչ այդ նրան կարող էին վիրավորած կամ հրահրած լինել: