30-12-2013 10:39

Հայրը վրաերթի է ենթարկել 2-ամյա դստերը

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ Կոտայքի մարզում, դեկտեմբերի 28-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Առինջ գյուղի բնակիչ, 33-ամյա Սպարտակ Մկրտչյանը, Lexus RX-300 մակնիշի 29 ՍՏ 795 համարանիշի ավտոմեքենայով իրենց գյուղում վրաերթի է ենթարկել 2-ամյա Վերգինե Մկրտչյանին: Երեխան տեղափոխվել է Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ս. Մկրտչյանն աշխատում է Երևանի «Բյուրակն» կրթահամալիրում՝ որպես տնօրեն, իսկ վրաերթի ենթարկված երեխան իր աղջիկն է: