Բավ է պառակտվել
20-01-2015 14:52

Դաշնակցությունը ցավակցել է Ավետիսյանների հարազատներին

«ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը խոր կսկիծով ստացավ Գյումրիում հունվարի 12-ին անմարդկային սպանդի հետևանքով վիրավորված և 7 օր շարունակ կյանքի ու մահվան միջև պայքարող 6-ամսյա փոքրիկ Սերյոժայի մահվան բոթը: Մեր ողջ կազմակերպության անունից ցավակցում ենք և կիսում Ավետիսյան գերդաստանի, գյումրեցիների, մեր ողջ ժողովրդի վիշտը, ցավն ու բողոքը: Որևէ բառ, խոսք, ցավակցություն չի կարող սփոփել մեր ցանկացած հայրենակցի, ամեն մի բանական մարդու կսկիծն ու հոգու խռովքը»,-ասված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ցավակցական հաղորդագրությունում: «Միաժամանակ վերահաստատում ենք մեր ներկայացուցիչների կողմից նախկինում էլ հրապարակայնորեն պարբերաբար հնչեցրած պահանջը` Գյումրում Ավետիսյան գերդաստանի ոճրային սպանության գործի քննությունը և հետագայում նաև դատաքննությունը պետք է կայանա Հայաստանի Հանրապետության տարածքում, ՀՀ օրենքներին համապատասխան»,-նշված է հաղորդագրության մեջ: