30-09-2014 13:59

Բողոքող առևտրականների թիվը պակասում է. նրանց ճնշու՞մ են

Ոչ իշխանական քառյակը հավաքել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 44 ստորագրությունը, եւ այսօր երեկոյան հնարավոր է՝ քննարկվի ԲՀԿ Միքայել Մելքումյանի մշակած՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի նոր նախագիծը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին հայտնեց ՛՛Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության՛՛ նախագահ Ստեփան Ասլանյանը, որը Երեւանի տոնավաճառների հարյուրավոր առեւտրականների հետ այսօր կրկին ԱԺ-ի մոտ է՝ պահանջելու վիճահարույց օրենքի կասեցումը։
Հիշեցնենք, որ ըստ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի մշակած օրենքի նոր նախագծի, առեւտրականներին ընտրության հնարավորություն պետք է ունենան՝ կամ հին օրենքով աշխատել, 3,5 տոկոս հարկ տալ եւ զերծ մնալ հարկային մարմնին շրջանառության մասին տեղեկատվություն տրամադրելուց, կամ նոր օրենքով աշխատել՝ վճարել 1 տոկոս հարկ, բայց հարկային մարմնին ներկայացնել տեղեկատվություն։
News.gisher.am-ի հետ զրույցում դրական տեղաշրժ կանի:
Նշենք, որ ԱԺ շենքի մոտ են նաեւ մեծ թվով ոստիկաններ: Շենքի Դեմիրճյան փողոցի կողմից մուտքը փակ է, քանի որ ԱԺ-ում է Հունաստանի նախագահը:
Հավաքված առեւտրականների թիվն այսօր ավելի քիչ է. չեն եկել Մալաթիայի տոնավաճառի, Փեթակի եւ Ոսկու շուկայի աշխատակիցները, որոնց նկատմամբ, ըստ հավաքվածների, ճնշումներ են գործադրել՝ արգելելով դուրս գալ վաճառակետերից։
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։