Բավ է պառակտվել
05-05-2015 13:47

ՀՀ ԱԺ նախկին պատգամավորը ազատվել է կալանքից առողջական վիճակի պատճառով

Նախօրեին՝ ուշ երեկոյան, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), որը մեղադրվում է մի շարք տնտեսական հանցագործություններ կատարելու մեջ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվելերկրից դուրս չգալու մասին ստորագրությունը: Փաստաբան Կարեն Սարդարյանը հաղորդեց, որ Հակոբյանը իրեն վատ է զգում, և, հնարավոր է, որ այսօր տեղափոխվի հիվանդանոց վիրահատվելու համար: Ըստ որոշ տեղեկությունների՝  Հակոբ Հակոբյանը հրատապ երիկամի ստենտավորման կարիք ունի: Փաստաբանը նշեց, որ խափանման միջոցը փոխելու մասին խնդրագիրը բավարարվել է: Նախկին պատգամավորը, ով նախկինում բողոքում էր իր առողջական վիճակից, ազատվելուն պես մտադիր է զբաղվել իր առողջությամբ: Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը մեղադրվում է հարկերից խուսափելու և ապօրինի գործարարական գործունեության մեջ: Նա կալանավորվել է փետրվարի 4-ին: