Բավ է պառակտվել
16-05-2015 15:46

Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով կալանավորվածներն ազատ են արձակվել

Երրորդմասցի Լյովիկի սպանության գործի շրջանակներում կալանավորված 5 անձինք ազատ են արձակվել: Տեղեկությունները հաստատել է փաստաբան Արմեն Նադիրյանը: Նա նշել է, որ իր պաշտպանյալները՝ Ավան-Առինջ թաղամասում գտնվող «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերեր Կարեն և Սուրեն Երեմյան եղբայրներն ազատ են արձակվել նախաքննական մարմնի որոշմամբ, քանի որ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը չի երկարաձգվել: Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված չէ, նրանք շարունակում են մնալ մեղադրյալի կարգավիպարզապես խափանման միջոցն է փոխվել:  Ի դեպ, Երեմյան եղբայրների հետ ազատ են արձակվելէ նաև գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված Նարեկ Հովսեփյանի փաստաբան Լևոն Ղազարյանը, ով տեղեկացրել է, որ բոլոր 5 կալանավորվածները երեկ՝ մայիսի 15-ին՝ ժամը 17-ին սահմաններույմ ազատ են արձակվել: