Բավ է պառակտվել
22-12-2015 13:07

Նորք-Մարաշում վնասազերծված խմբի գործով հրամանատարներ են ձերբակալվել

Նորք–Մարաշում վնասազերծված խմբավորման գործով պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանից բացի 3 հրամանատար է ձերբակալվել: Նրանցից մեկին արդեն կալանավորել են, նրանք ՊՆ նախկին աշխատակիցներ են, աշխատել են Շիրխանյանի օրոք։ «Սակայն ԱԱԾ–ն դեռ լռում է, շարունակում է ակտիվ, օպերատիվ գործողությունները` ձերբակալություններ, հարցաքննություններ, խուզարկություններ», – հայտնում է «Հրապարակ»-ը: Ցուցմունքներում մեղադրյալները հետաքրքիր մանրամասներ են պատմել իրենց ծրագրերի, ֆինանսավորման և «թիկունքի» վերաբերյալ։ Մեղադրյալներից մի քանիսը տեղյակ չեն եղել զենք–զինամթերքի մասին, գործողությունների ամբողջ պլանն իմացել են քչերը, մյուսներին տոգորել են «ազգը, երկիրը փրկելու հայրենասիրական գաղափարներով»:  ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 25–ին տեղեկացրել էր 19 հոգուց բաղկացած զինված հանցախմբի վնասազերծման մասին, որի նպատակն էր կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ հանրապետության տարածքում։ Հանցախմբի անդամների կողմից վարձակալած տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել էին տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում` զրահաբաճկոններ: