Բավ է պառակտվել
26-03-2015 08:40

Գյումրիի կրակոցների գործով հետախուզվողն ինքնակամ ներկայացել և կալանավորվել է

Ինքնակամ ներկայացել և կալանավորվել է մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Աշոտ Գրիգորյանը։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ա.Գրիգորյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել մարտի 10-ին. Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ նախաքննական մարմինը մարտի 10-ին որոշում էր կայացրել նրան ներգրավել որպես մեղադրյալ՝ երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու համար։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցում մարտի 7-ին տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 անձ։ Մարտի 11-ին վարույթն իրականացնող մարմինը բժշկական կենտրոնից տեղեկացվել է, որ նշված միջադեպի հետևանքով բաց, թափանցող, կոտորակային, օտար մարմին գանգի խոռոչում, գանգի ոսկրերի բազմաբեկորային կոտրվածքներ, ներգանգային հեմատոմաներ, ուղեղային հեմատոմաներ ախտորոշմամբ բժշկական կենտրոն տեղափոխված Կնյազ Սմբատի Ղազարյանը մահացել է։ Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները պարզելու ուղղությամբ։ Երկու անձ՝ Գ.Գրիգորյանը և Փ.Առաքելյանը, գտնվում են հետախուզման մեջ, ևս 5 անձի առաջադրվել է մեղադրանք՝ մի խումբ անձանց հետ բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։