Բավ է պառակտվել
27-11-2015 17:02

Նորք Մարաշի զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը կալանավորվեց

Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբի ղեկավարի՝ Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանը բավարարել է իր պաշտպանյալին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը։
«Երկուշաբթի օրը կխորհրդակցեմ պաշտպանյալիս հետ, որից հետո ասելիք կունենամ»,- ասաց Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության, 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայի Թագավորությունում բնակվող և 2015 թվականի ապրիլից Երևան քաղաքում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: