Բավ է պառակտվել
28-07-2016 12:21

Ձերբակալվել է Ալեք Ենիգոմշյանը, նրա փաստաբանը պահանջում է ՄԻՊ-ին

Ձերբակալվել է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը: Այս մասին հայտնեց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Ալեք Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ։

Փաստաբանը հայտնեց, նաև որ նախաքննական մարմինը խախտումներ է թույլ տվել, ինչի կապակցությամբ դիմել են ՀՀ ՄԻՊ-ին, որպեսզի վերջինս արագ արձագանքման խմբի հետ գա մեկուսարան և խախտումները վերացնի:

Հիշեցնենք, որ Ալեք Ենիգոմշյանը բացի Խորենացի փողոցում տեղի ունեցած հանրահավաքներին ակտիվ մասնակցություն ունենալուց, նաև հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից ՊՊԾ գնդի տարածք մուտք գործելուց հետո ակտիվ բանակցային-միջնորդական առաքելություն էր իրականացնում: