Բավ է պառակտվել
22-07-2014 14:32

ՀՀ-ն լինելով այսքան փոքր երկիր՝ լուրջ հաջողություններ ունի աստղագիտության բնագավառում.մասնագետ

«Հայաստանը լինելով այսքան փոքր երկիր՝ բավական լուրջ հաջողություններ ունի աստղագիտության բնագավառում»,- այսօր լրագրողների ետ հանդիպման ընթացքում նշեց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանն՝ անրադառնալով հայկական աստղագիտության հաջողություններին և խնդիրներին: Ըստ բանխոսի՝ մեր երկիրը հայտնի է որպես գիտության երկիր, դա մեր մեծ առավելությունն է:
«Հայաստանի նման փոքր երկիրն ուրիշ տարբերակ չունի մեծ ազգերի մեջ իր տեղն ու դերը ցույց տալու, քան իր մշակույթն ու գիտությունը»,- ընդգծեց Ա. Միքայելյան: Ասուլիսի ընթացքում վերջինս
անդրադառնալով գիտաշխատողների աշխատավարձերին՝ ասաց, թե հուլիսի 1-ից մի շարք բնագավառների աշխատավարձերի բարձրացումը չանդրադարձավ գիտաշխատողներին:
«Ցավոք, կարծես, իրենք իրենց աշխատավարձերն են բարձրացրել, որը գեղեցիկ չի բնութագրում մեր ղեկավարներին, իսկ մնացածներինն ինչպես կար, այնպես էլ մնում է»,-ասաց բանախոսն, ապա ավելացրեց, թե այս ամենի ֆոնին երիտասարդ գիտնականներին ոչնչով չես կարող գայթակղել, որպեսզի նա գիտությամբ զբաղվի, դրա համար էլ միշտ երիտասարդ կադրերի խնդիր է լինում:
«Տպավորություն է, թե պետական մտածելակերպ է, որ գիտնականների աշխատավարձը հետին պլան է մղվում: Չեմ հասկանում, ինչո՞ւ պետք է պատգամավորի աշխատավարձը գիտնականի աշխատավարձից բարձր լինի»,- մտահոգոթյուն հայտնեց Արեգ Միքայելյանը: