Բավ է պառակտվել
30-01-2014 15:20

Իսակովի պողոտան ոսկոր է դարձել մեր կոկորդին…՚.Երևանի ՃՈ պետ

 Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը հայտարարեց, որ Երևանում տարվա սկզբից արձանագրված 52 ավտովթարի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 62 մարդ:
Արշակյանի խոսքով՝ 2014-ին մի քանի ծրագրեր են նախատեսված. ՙԴրանցից կարևորագույնը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեմ պայքարի ակտիվացումն է: Նախորդ ուրբաթ ուժեղացված հսկողություն է իրականացվել. Ժամը 20:00-24:00-ին ոչ սթափ վիճակում գտնվող 24 վարորդների են բացահայտել: Նրանք բոլորը տուգանվել են 100-150 հազար դրամով»: Բանախոսը նաև հավելելոեց, որ ըստ վիճակագրության, լուրջ վթարների 80-90 տոկոսը կապված է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու հետ:
Անդրադառնալով Երևանի փողոցների ծանրաբեռնվածությանը, Երևանի ՃՈ պետը հույս հայտնեց, որ նոր ճանապարհի շահագործմամբ հնարավոր կլինի բեռնաթափել Իսակովի, Բաղրամյանի պողոտաներն ու Աթենքի փողոցը: Ըստ նրա, Իսակովի պողոտան ոսկոր է դարձել իրենց կոկորդին ՝ նկատի ունենալով պարբերական խցանումները: