Բավ է պառակտվել
12-04-2016 13:42

ՊՆ-ն շարունակում է հրապարակել զոհված զինծառայողների լուսանկարները

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը շարունակում է հրապարակել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված զինծառայողների լուսանկարները։

Լեյտենանտ Աշոտ Կարապետի Շահբազյանը 23 տարեկան էր, ԶՈՒ-ում է 2010թ.-ից։ Նրա հոգեհանգիստը տեղի կունենա ասյօր ժամը 18:00-ին, Շիրակի մարզի Ախուրյան գյուղի եկեղեցում, իսկ հուղարկավորությունը վաղը ժամը 14:00-ին։

Սերժանտ Կարեն Արտակի Ներսիսյանը 19 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2015թ․-ին։ Նրա հոգեհանգիստը տեղի կունենա  այսօր ժամը 18:00-ին, Կոտայքի մարզի Բջնի քաղաքի եկեղեցում, իսկ հուղարկավորությունը վաղը ժամը 13:00-ին։

Շարքային Գրիգոր Գևորգի Հարությունյանը 19 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2015թ․-ին։  Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 12-ին, ժամը 17:00-ին Մալաթիա թաղամասի Սբ. Աստվածածին եկեղեցում, իսկ հուղարկավորությունը վաղը ժամը 14:00-ին։

Շարքային Տիգրան Էդուարդի Բերակչյանը 19 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2015թ,-ին։ Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18: 00-ին, Թբիլիսյան խճուղու Անգել սգո սրահում, իսկ հուղարկավորությունը վաղը ժամը 14:00-ին։

Սերժանտ Արման Սեյրանի Անդրեասյանը 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2014թ․-ին։ Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին, Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի եկեղեցում, իսկ հուղարկավորությունը վաղը ժամը 13:00-ին։

Շարքային Բագրատ Արթուրի Ալեքսանյանը 21 տաչեկան էր, բանակ էր զորակոչվել 2014թ,-ին։ Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 17:30-ին Երևանում Սարկավագի 129/2 հասցեում, իսկ հուղարկավորությունը վաղը ժամը 15:00-ին։

Gisher.news-ն ցավակցում և իր զորակցությունն է հայտնում զոհված հերոների ընտանիքի անդամներին ու հարազատներին: Հավերժ Փառք, կենդանի ու զոհված հերոսներին: