Բավ է պառակտվել
24-04-2016 12:08

Արծրուն Հովհաննիսյանը հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է շրջանառվող տարատեսակ լուրերը՝ նշելով, որ դրանք ապատեղեկատվություններ են:

«Գիշերը սահմաններում կրակոցներն, այդ թվում նաև հրետանային միջոցներով, շարունակվել են, սակայն լարման աստիճանը բարձր չի եղել։ Աննախադեպության մասին բոլոր լուրերը ապատեղեկատվություն են։

Ադրբեջանական կողմի տեղեկությունները տանկ խփելու մասին դասվում են այդ շարքին։ Դեռ շատ են խոսելու հորինված հաղթանակների մասին»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը: