Բավ է պառակտվել
08-01-2014 16:03

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը շնորհավորել է ադրբեջանցի պաշտոնակցին

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի Facebook-յան էջից տեղեկանում ենք, որ վերջինս շնորհավորել է  Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակված Վագիֆ Դառգյախլին: «Շնորհավորում եմ Վագիֆ Դառգյախլիին և մաղթում բեղմնավոր աշխատանք՝ հուսալով, որ զերծ կլինի ռազմական հռետորաբանությունից և իր գործունեությամբ կնպաստի խաղաղության հաստատմանը»,- գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը։