Բավ է պառակտվել
10-08-2014 16:35

Հակառակորդը կրկին դիմել է արկածախնդրության.Ա.Հովհաննիսյան

Երեկ երեկոյան և այսօր առավոտյան հակառակորդը կրկին դիմել է արկածախնդրության՝ մի քանի տեղերում խախտելով հրադադարի ռեժիմը: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Մասնավորապես տարբեր տրամաչափի զենքերից ու հատկապես այրող փամփուշներով կրակել են Տավուշի մարզի Վազաշեն, Այգեպար և մի քանի այլ գյուղերի ուղղությամբ: «ՀՀ ԶՈւ-երի շեշտակի պատասխանից հետո, որը եղել է միայն իրենց դիրքերի ուղղությամբ կրակը դադարեցրել են: Կրկին անգամ զգուշացնում ենք, որ միջադեպերի և դրանց հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,-գրել է ՊՆ խոսնակը: