Բավ է պառակտվել
02-06-2014 17:14

Արարատյան դաշտի բնակիչներն ՛՛անդունդի եզրին են՛՛ . Լ. Խաչատրյան

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ԲՀԿ անդամ Լյովա Խաչատրյանը նշել է, թե նման առատաջուր տարվա պարագայում անգամ ջրամբարները չեն լցվում և ջրի խնդիր է առաջանում:

՛՛Ես այս հարցը բարձրացրեցի, նոր վարչապետը համաձայնեց իմ մտահոգությունների հետ, նա խոստացավ հանձնաժողով ստեղծել, ուսումնասիրել բոլոր խնդիրները: Ջրամբարները չեն լցվում, որն ուղղակի հետևանք է ավազանների նվազման: Նաև մի շարք աղբյուրներ ցամաքել են, և պատճառը ես տեսնում եմ այդ խնդրի մեջ՛՛,- ասաց նա:

Ըստ նրա այս տարին սակավաջուր չէ. ՛՛Այդ հարցը մենք քննարկել ենք, սակավ ջուր է ամբարվել ջրամբարներում, բայց դա չի նշանակում, որ տարին սակավաջուր է: Ջուրը կա, անձրևը կա: Խնդիրը ջրի անհաշվենկատ ծախսի հետ կապ ունի՛՛:
Ըստ Խաչատրյանի Արարատյան դաշտի բնակիչներն ապրում են ՛՛անդունդի եզրին՛՛, և պետք է ուսումնասիրել ու տեսնել՝ փրկվելու հնարավորություն կա՞, թե՝ ոչ:

Իսկ ջրի պակասը լրացնելու համար Սևանից կրկին պահանջվելու է լրացուցիչ ջուր վերցնել:
՛՛Չի հերիքելու այդ ջուրը, ոչ մեկ չէր մտածի, որ Ապարանի ջրամբարն այս տարի 30 մլն խորանարդ ջուր պակաս է ամբարել: Առնվազն 50-70 մլն խորանարդ ջուր Կառավարությունը դեռ պահանջելու է Սևանից՛՛,- ասաց նա:

Իսկ ԱԺ ՛՛Հանրապետական՛՛ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանն էլ նկատեց, որ հիմա կարող ենք ասել, որ տարին սակավաջուր չէ, բայց ընդամենը 20 օր առաջ որոշ տեղերում արդեն երաշտի վտանգ կար: ՛՛Հայաստանի ոչ մի ջրամբարում գրեթե ջուր չի հավաքվել, դրա համար էլ Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու խնդիր առաջացավ՛՛,- ասաց նա: