Բավ է պառակտվել
27-03-2014 20:22

Արարատյան դաշտավայրը ոռոգման ջրի կարիք ունի

ՀՀ կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել Սեւանա լճից ջրառի ծավալներն ավելացնելու վերաբերյալ նախագիծ: Հայաստանի տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսությունների կառավարման պետական կոմիտեի պետ Անդրանիկ Անդրեասյանը հայտնել է, որ «Սեւանա լճի մասին» օրենքի փոփոխությունները ենթադրում են մինչեւ 2019թ տարեկան 170մլն խմ ջրառը առավելագույնս հասցնել 240 մլն խմ-ի: Ոռոգման ջրի մեծ կարիք ունի հատկապես Արարատյան դաշտավայրի կենտրոնական հատվածը: Հինգ տարվա ընթացքում Հայաստանում կավարտվեն Վեդիի, Եղվարդի, Խափսի ու Մաստարայի ջրամբարների կառուցում, ինչը կհանգեցնի ոռոգման սեզոնին ջրի հարկավոր քանակության ակումուլյացիային: Բացի այդ, կվերանորոգվեն Սեւան-Հրազդան ՀԷԿ-ի կասկադի ջրանցքները: Դա կհանգեցնի ջրիկորստի նվազեցմանը, որոնք կազմում են 18-20 տոկոս՝ 7 տոկոս նորմատիվի պարագայում: Լուծում պահանջող երկրորդ խնդիրը արտեզյան ջրերի օգտագործման օպտիմիզացիան է: