Բավ է պառակտվել
22-03-2014 14:35

««Պարտադիր» բաղադրիչը լրացուցիչ բեռ է առաջացնում».Առաքելություն

«Մենք ի սկզբանե դեմ ենք եղել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, այդ մասին հայտարարել ենք ավելի վաղ, քան խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերն են բարձրաձայնել: Մենք նույնիսկ օրենքի վերաբերյալ առաջարկ ենք արել Ազգային ժողովին և կառավարությանը, սակայն որևէ արձագանք չեն ստացել», -նման հայտարարություն արեցին «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամները, այսօր հրվաիրված մամուլի ասուլսի ընթացքում:  Կուսակցության քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ «պարտադիր» բաղադրիչը լրացուցիչ բեռ է առաջացնում: «Դեռ սեպտեմբերին առաջարկել էինք եկամտային հարկի օրենքում փոփոխություններ իրականացնել: Մեր առաջարկը ներկայացրել ենք և կառավարությանը, և ԱԺ խմբակցություններին, ցավոք, որևէ էական արձագանք չստացանք: Դրանից հետո «Դեմ եմ» շարժումը ձևավորվեց, ակցիաներին մասնակցություն ենք ունենում, այսօր էլ կմասնակցենք»,- ասաց նա: Կուսակցության տեղեկությունների համաձայն՝ ներկայումս քննարկվում է եկամտային հարկի դրույթ, այն մոտ երկու տոկոսով կնվազեցվի, կկատարվեն որոշակի փոփոխություններ: