Բավ է պառակտվել
12-05-2014 21:06

Արամուսցիները հաջորդ տարի Զատիկից հետո 3-րդ կիրակի բոլորին հրավիում են Արամուս

Նախօրեին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Արամուս գյուղը սովորականից մարդաշատ էր: Գյուղում նշում էին ավանդական «Ուխտը»: Անհիշելի ժամանակներից ամեն տարի Սուրբ Զատիկից հետո երրորդ կիրակի օրը նշում են այս տոնն ու մեծ տոնախմբություն կազմակերպում: «Ես 85 տարեկան եմ ու այդքան տարի է ինչ ներկա եմ այս տոնախմբությանը, բայց ծնողներս պատմում էին որ իրենց ծնողներն էլ են նշել: Հատկանշական է, որ Սովետական տարիներին, երբ ամեն ինչ շատ ավելի խիստ էր, ու գրեթե մոռացված էին ավանդական տոները, շարունակում էին նույն կերպ տոնելը», - Gisher.news-ի հետ զրույցում նշեց գյուղի բնակիչ Հրաչյա Առաքելյանը: Հրաչ պապիկի փոխանցմամբ՝ նման օրեր ունեն Աբովյանի ևս վեց գյուղ, որոնք հաջորդաբար են տոնում օրը: Այս օր բոլոր ուխտավորներն անկակախ, սեռից, տարաիքից, առողջական վիճակից բարձրանում են գյուղում բլրի վրա գործող Սուրբ Մայրամ աստվածածին մատուռն ու բարձրայլից նվիրական երազանքի իրագործում են խնդրում: «Ավանդույթի համաձայն գյուղի ընտանիքի մեծի տանն են հավաքվում բորորն ու առատ սեղաններ փռում: Մատաղ անում, ոմանք երեխաներին են մկրտում»,-նշեց զրուցակիցս: Միջոցառմանը ներկա Gisher.news-ի թղթակցի փոխանցմամբ տոնախմբությունը Նոր տարի է հիշեցնում, բոլրոն իրար շնորհավորում են, նվերներ տալիս, հյուր են գալիս, ճոխ ու տոնական սեղաններ են բացված:

«Մատուռի ճանապարհը բացօթյա կրպակ է հիշեցնում, այստեղ կարելի է տարատեսակ իրեր գտնեկ, որոնք կարելի նվիրել կամ որպես հուշ պահել այդ տարվա ուխտագնացությունից: Ասում են տեղից առած իրը հաջողություն է բերում ու ողջ տարին պահում է չարիքից»,-ասաց գյուղի բնակչուհի Գոհար Առաքելյանն ու հավելեց, որ այսօր բոլորի դռները բաց են բոլորի համար, և ցանակացած մարդ կարող է մասնակից դառնալ խնջուքին: Իսկ խնջույքը սկսսվում է վաղ առավոտից ու շարունակվում մինչ ուժ գիշեր:

«Սա հիանալի առիթ է բոլոր հարազատների հավաքվել, զրուցել, հիշել ու լինել միասին»-ասաց վեց երխաների ու 12թոռների տատաիկ Տիկին Ռիման:

Տեղացիները նաև նշեցին, որ ավանդույթի համաձայն այդ օրը միշտ արևային, բայց անձրևոտ օր է լինում, բայց երբ բանը հասնում է մատուռ բարձրանալունը (12.00-13.00), անձրևը կտրվում է պայծառ եղանակ է լինում. «Աստված ուխտավորների ճանապարհը բացում է», -միաձայն նշեցին գյուղացիներն ու բոլոր ընթերցողներին հաջորդ տարի հրավիվրեցին միասին նշել օրը:

Տաթև Առաքելյան