Բավ է պառակտվել
26-08-2016 12:09

Մոսկվայում բանկ գրաված Արամ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել

Պետրոսյանը չորեքշաբթի երեկոյան 4 հոգու պատանդ է վերցրել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկի» մասնաճյուղում և սպառնացել է պայթեցնել շենքը:

Քննիչները մեղադրանք են ներկայացրել Մոսկվայի կենտրոնում «Սիթիբանկի» մասնաճյուղը գրաված և օրերս պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի մայրաքաղաքային բաժնի ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան։

«Արամ Պետրոսյանին մեղադրանքը ներկայացվել է ՌԴ քրեական օրենսգրքի 206 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ որպես զենք առարկայի օգտագործմամբ երկու և ավելի մարդկանց պատանդ վերցնելը»,- ասել է Իվանովան: Նշվում է, որ Պետրոսյանի արարքը պատժվում է 6-ից մինչև 15 տարի ազատազրկմամբ:

Հիշեցնենք, որ սնանկ գործարար Արամ Պետրոսյանը չորեքշաբթի երեկոյան 4 հոգու պատանդ է վերցրել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկի» մասնաճյուղում և սպառնացել է պայթեցնել շենքը: Ավելի ուշ, սակայն, տղամարդը բաց է թողել պատանդներին և հանձնվել է իրավապահներին: Առարկան, որը նա ռումբ էր ներկայացնում, կեղծ է եղել: