Բավ է պառակտվել
09-04-2014 15:07

«Մանկապարտեզներում երեխաների սննդի մատակարարման գործընթացը հավուր պատշաճի է տեղի ունենում», փոխքաղաքապետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն ասաց, որ այսօր անհամեմատ ավելի հավուր պատշաճի է տեղի ունենում մանկապարտեզներում երեխաների սննդի մատակարարման գործընթացը. «Սննդի թե որակի, թե ժամկետի հետ կապված ամեն ինչ կանոնակարգված է և հարթ»: Փոխքաղաքապետը նշեց, որ այս ոլորտում լուրջ ուսումնասիրություններ են իրականացրել, մի քանի կարգապահական տույժերի դեպքեր են արձանագրել, որոնք սթափության լուրջ կոչեր են եղել բոլորի համար: «Այս տարի քաղաքային բյուջեից 300 միլիոն դրամ է հատկացվել մանկապարտեզների գույքը թարմացնելու համար»,-տեղեկացրեց Արամ Սուքիասյանը:
վերջինս նաև հույս հայտնեց, որ երեք տարիների ընթացքում նույնքան գումար հատկացնելով մանկապարտեզների գույքը թարմացնելու, ժամանակակից դարձնելու համար, խնդիրը կլուծվի, արդյունքում՝ երեխաները հաճույքով կգնան, ծնողներն էլ կհամարձակվեն երեխաներին ուղարկել մանկապարտեզ: