Բավ է պառակտվել
19-06-2015 13:13

Արամ Սիմոնյանը վերընտրվեց ԵՊՀ ռեկտերի պաշտոնում

Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Նիստին մասնակցել է նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ԵՊՀ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նիստի օրակարգում ներառված է եղել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության հարցը: Հիշեցնենք, որ հայտ էր ներկայացրել մեկ թեկնածու՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Հրաչիկի Սիմոնյանը (ինքնառաջադրմամբ): Այնուհետև ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Սիմոնյանը ներկայացրել է ԵՊՀ զարգացման ծրագիրը, հակիրճ խոսել այն խնդիրների մասին, որոնք խոչընդոտում են բուհի զարգացմանը: «ԵՊՀ-ում ընթացող ռեֆորմները և այդ ասպարեզներում տարվող քաղաքականությունն անհրաժեշտաբար պետք է կապվեն բուհական ինքնավարության, ակադեմիական ազատությունների և սոցիալական հավասարության արժեքների հետ, ինչը պահանջում է ուսանողների, դասախոսական կազմի, վարչակազմի, գործատուների, կառավարության և այլ շահակիցների ակտիվ ներգրավում այդ գործընթացներում»,- ելույթում նշել է Արամ Սիմոնյանը: Փակ և գաղտնի քվեարկության արդյունքում ԵՊՀ ռեկտորի պաշտոնում միաձայն ընտրվել է ներկայիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Սիմոնյանը: