Բավ է պառակտվել
04-04-2015 09:22

Արամ Ա-ն շնորհակալություն է հայտնել Կիպրոսին

Կիպրոսի Հանրապետության խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահին ու խորհրդարանի ղեկավարին։ Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի ֆեյսբուքյան էջից։ 
«Մեծ ուրախությամբ իմացանք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Կիպրոսի Հանրապետության խորհրդարանը միաձայն պատմական որոշում է կայացրել՝ օրենք ընդունելով, որով Հայոց ցեղասպանության ժխտումը հանցանք է համարվում: Արդարև, մենք երբեք չենք մոռանա, որ 1975-ին Կիպրոսի խորհրդարանն աշխարհում երկրորդն էր, որ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ 
Այս ուրախ առիթով մեր ժողովրդի անունից մեր խորին շնորհակալությունն ու բարձր գնահատանքն ենք ուզում հայտնել Կիպրոսի խորհրդարանին՝ իր այս պատմական որոշման համար։ Այս քաջ որոշումն արդարության և մարդկային իրավունքների հանդեպ Կիպրոսի Հանրապետության ունեցած զորեղ հանձնառության շոշափելի արտահայտությունն է»,- գրել է Արամ Ա-ն։