Բավ է պառակտվել
02-04-2014 13:59

Եթե չլիներ ոչ իշխանական ուժերի ու երիտասարդների ակտիվությունը ՍԴ-ն նման որոշում չէր կայացնի. Արամ Մանուկյան

Ըստ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի, Սահմանադրական դատարանի որոշումը, լինելով իրավական, ունի քաղաքական լայն ենթատեքստ: ՍԴ վճռի ընթերցումից հետ նա հայտարարեց, որ իրենք ՍԴ-ի կայացրած այս որոշման մասին 4 ամիս է ՝ասում են, ու այսօր Գաաիկ Հարությունյանը բառացիորեն կրկնեց իրենց խոսքերը, արձանագրելով բոլոր խախտումները: ՛՛Ի՞նչ է ստացվում, որ մենք 4 ամիս առաջ ասում էինք, ԱԺ-ն ու կառավարությունը հերքում էին, հիմա ի՞նչ, 4 ամսի հետո մենք ճի՞շտ դուրս եկանք»,- ասաց պատգամավորը:Խմբակցության քարտուղարը նշեց, որ որոշումը քաղաքական 4 ուժերի եւ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության ճնշումների արդյունքն էր, ինչպես նաեւ ապրիլի 28-30 շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու վերաբերյալ երեկվա իրենց կայացրած որոշման արդյունքը: «Այս բոլորը հիմք հանդիսացան, որ Գագիկ Հարությունյանը նման վճիռ կայացնի: Եթե չլիներ մեր 4-ի դիմումը, երիտասարդների ակտիվությունը, ՍԴ-ն այսպիսի որոշում չէր կայացնի»,- ասաց Մանուկյանը:

Նշենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանն այսօր՝ ապրիլի 2-ին, Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի ամբողջ շարք հոդվածներ, որոնց վերաբերյալ հայց էին ներկայացրել դատարան: Մասնավորապես չեղյալ է հայտարարվել օրենքի պարտադիր բաղադրիչը:Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից ներդրվել էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն ենթադրում է, որ 1974թ հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիներրի աշխատավարձերից պարտադիր կերպով մասնավոր ֆոնդերում պահվելու է 5 տոկոսը, եւս հինգ տոկոս վճարելու է պետությունը: Նշենք, որ օրենքը դժգոհություն է առաջացրել քաղաքացիական հասարակության շրջանում՝ սկիզբ տալով «Դեմ եմ» շարժմանը: Նոր օրենքին դեմ են նաեւ խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը՝ հավաստիացնելով, որ պարտադիր բաղադրիչը հաասահմանադրական բնույթ կրում: