Բավ է պառակտվել
24-04-2014 09:07

Էրդողանի հայտարարությանն արձագանքել է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 24-ի նախօրեին արված հայտարարությունը «1915-ի դեպքերի» վերաբերյալ, քննադատվել է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կողմից: «Միջազգային մակարդակով մեծացող մեկուսացման պարագայում Անկարան մի շարք ձևակերպումներով շարունակում է հերքել Հայոց ցեղասպանությունը: Այսօրվա իր ելույթում վարչապետ Էրդողանը զուր է փորձել խուսափել Հայոց Ցեղասպանության պատասխանատվությունից` ինչ-որ կերպ հավասարեցնելով այս անպատիժ միջազգային հանցագործությունը հասարակ երկկողմ հակամարտության: Ո´չ փաստերը, ո´չ միջազգային մակարդակով ընդունված օրենքները չեն աջակցում Թուրքիայի՝ այս տարօրինակ դիրքորոշմանը: Փաստը մնում է փաստ, որ Թուրքիայի այս անսիրտ և ցինիկ դիրքորոշումը ցույց է տալիս, թե ինչպես է Թուրքիան այսօր հերքում ճշմարտությունը և խոչընդոտում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին», - նշել է Արամ Համբարյանը: