Բավ է պառակտվել
15-06-2016 15:07

Արամ Աթեշյանը կայցելի Ռուսաստան և Հայաստան

Կոստանդնուպոլսի Հայ առաքելական եկեղեցու պատրիարքարանի Ընդհանուր փոխանորդ Տեր Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանը հունիսի 15-ին կմեկնի Ռուսաստան։ Այս մասին ասված է պատրիարքարանի կայքում։

Աթեշյանը դրանից հետո կայցելի նաև Հայաստան՝ մասնակցելու Գերագույն Հոգեւոր Խորհուրդի նիստերին ինչպես նաեւ Ֆրանցիսկոս Սրբազան Պապի՝ Հայաստան այցելության առթիվ կազմակերպված միջոցառումներին։

Հիշեցնենք, որ Արամ Աթեշայնը նամակ էր գրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ քննադատելով Գերմանիայի խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը, ինչն առաջ էր բերել աշխարհում համայն հայության դժգոհությունը։