13-01-2014 20:41

Առաջիկա օրերին եղանակն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում հունվարի 14-ի գիշերը և օրվա առաջին կեսին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ: Քամին արևմտյան 1-5մ/վրկ
Օդի ջերմաստիճանը 14-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով, 15-ի գիշերը նույքանով կնվազի: Երևանում հունվարի 14-ի գիշերը և օրվա առաջին կեսին հնարավոր է ձյուն, 15-18-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ: