Բավ է պառակտվել
30-01-2014 10:43

Արագածում առկա է ձնաբուք

 Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները, այսօր ժամը 11.30-ի դրությամբ, հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Ալագյազ-Արթիկ, Ալագյազ-Մելիքգյուղ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքի որոշ հատվածներ. առկա է թանձր մառախուղ, իսկ Արագածում առկա է ձնաբուք: Խորհուրդ չի տրվում առանց խիստ անհրաժեշտության երթևեկել վերոնշյալ ավտոճանապարհներով: Սոթք-Քարվաճառ, Հնաբերդ-Գեղաձոր ավտոճանապարհները փակ են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: