30-09-2014 12:22

Արևմտյան Հայաստանում հայերենով Ցեղասպանության 100-ամյակին նվիրված գիտաժողով կկայանա

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը նշեց, որ Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքում բնակվող հայերի միակ ցանկությունը հայերենի ուսուցիչ ունենալն է: Նշենք նաև, որ պատգամավորն օրեր առաջ է վերադարձել Մուշից, որտեղ կա արդեն հայկական համայնք:  «Բացի մշեցիների հետ հանդիպումներից` մենք հանդիպել ենք նաև Վանի, Դիարբեքիրի, Տիգրանակերտի քաղաքապետներին: Վերջին երկու քաղաքապետները նոր էին ընտրվել, բայց նորից նույն կուսակցությունից էին», -Արագած Ախոյանի խոսքով՝ վերջիններս խոստացել են լինել ավելի ակտիվ, քան նախկինում էին: «Ինչ վերաբերվում է Մուշի հայկական համայնքին, ապա մեծ դժվարությամբ այն ստեղծվեց»,- ընդգծեց պատգամավորն ու ավելացրեց. «Արևմտյան Հայաստանում այժմ պատրաստվում են մեծ գիտաժողովի, որը նվիրված է լինելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին», -Պարոն Ախոյանի փոխանցմամաբ՝ գիտաժողովի լեզուն հայերենն է լինելու: