Բավ է պառակտվել
18-06-2014 14:03

Սիրիայում վտանգված են թե քրիստոնեական թաղամասերը, թե հայկական համայնքը.արաբագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արաբագետ Սարգիս Գրիգորյանն անրադառանալով վերջին օրերին Սիրայաի հայաշատ Հալեպ քաղաքում տիրող լարվածությանը նշեց, որ վտանգված են թե քրիստոնեական թաղամասերը, թե հայկական համայնքը:
«Դեռևս վտանգը կա, իսկ կառավարական ուժերը կտրուկ քայլեր չեն կարող անել: Այստեղ բնակչություն կա, ռմբակոծելու դեպքում նրանց կվնասեն»,- ասաց բանախոսը:Արաբագետի խոսքով՝ հայ համայնքը դեռևս վտանգի մեջ է, հույս էլ չկա, որ հաջողություն կարձանագրվի:
Ասուլիսին ներկա արաբագետ Հայկ Քոչարյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ իր տրամաբանությունը հուշում է, որ Քեսաբից հետո կառավարական ուժերը իրենց հիմնական ուշադրությունը պետք է ուղղեն Հալեպի ազատագրմանը: «Հաջորդ փուլով դա պետք է տեսնենք: Կարող է լինել տեղային հարվածներուվ, որը կթուլացնի զինյալներին: Հնարավոր է, ինչպես Հոմսի դեպքում եղավ, համաձայնության գան և զինյալները դուրս գան քաղաքից: Սահմանագծվում են, թե որ տարածքները ում ազդեցության տակ են լինելու:»,- ասաց նա: