Բավ է պառակտվել
02-04-2014 17:21

Արաբագետ. «Քեսաբում տեղեկատվական պատերազմն ավելի ընդգրկուն է, քան ռազմական գործողությունները»

Վերջին օրերին Քեսաբյան դեպքերը շարունակում են բուռն քննարկումների թեմա լինել, այս հատեքստում այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում արաբագետ Արմեն Պետրոսյանն ասաց, որ ռազմական գործողություններին զուգահեռ քարոզչական պատերազմն ավելի ընդգրկուն է: «Տեղեկատվական պատերազմում գործընթացներն ուղղված են Արևմուտքի դեմ: Մի կողմից ռուսական աղբյուրներն ապատեղեկատվություն էին տարածում, մյուս կողմից էլ ռուսական պետական մարմիններն անփութություն էին դրսևորում և հղում կատարում այդ կեղծ տեղեկություններին», ասաց նա:
Հանդիպանը մասնայից թուրքագետ Լևոն Հովսեփյանն էլ նկատեց, որ ցանկացած կողմ ունի իր շահերը և ցանկանում է տեղեկատվական տիրույթում ապահովել իր համար նպաստավոր ֆոն:
«Տեսանք, որ ռուսական հասարակական դաշտում տարբեր լրագրողներ սկսեցին բարձրաձայնել Քեսաբի դեպքերի և արևմուտքի պահվածքի մասին` ի հակակշիռ Ղրիմի հարցում Արևմուտքի գործողությունների: Ռուսաստանը Ղրիմի խնդիր ունի, հիմա փորձում է ցույց տալ ոճրագործությունների դասական օրինակ Սիրիայի պարագայում: Ուկրաինական զարգացումները ստվերեցին Սիրիայի զարգացումները, հիմա փորձում են որպես հակակշիռ ակտիվացնել դա»,- նշեց նա:
Նա նկատեց, որ Թուրքիայի մասնակցությունը Քեսաբի վրա հարձակման մեջ անհերքելի է, մյուս կողմից բացի թուրք ահաբեկիչներից, նաև ադրբեջանցիներ են ներխուժել Քեսաբ: