Բավ է պառակտվել
09-05-2014 18:40

Հայերս պետք է հիշենք ու մեծարենք նրանց, ովքեր ժառանգեցին մեզ պատմական անվտանգությունը. ՓՊ նախագահ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Հաղթանակի և Խաղաղության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, այս մասին տեղեկանում ենք կառույցի պաշտոնակն կայքէջից: Հաղորդագրոթյան մեջ ասված է. «ՀՀ փաստաբանների պալատի անունից ջերմորեն շնորհավորում եմ ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի, Շուշի քաղաքի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման կապակցությամբ: Գաղտնիք չէ, որ Հայրենական մեծ պատերազմին հայ ժողովրդի մասնակցությունը ուղեկցվել է հարյուրհազարավոր զոհերով ու կորուստներով, բայց այն ապահովել է հայ ժողովրդի անվտանգությունը հետագա տասնամյակների համար: Եվ այս առումով մենք՝ հայերս պետք է հիշենք ու մեծարենք նրանց, ովքեր ժառանգեցին մեզ այդ անվտանգությունը և նորօրյա ազատամարտում մեր հայրերն ու եղբայրները սրբագրեցին իրենց արյամբ Արցախյան հերոսամարտում, որի ընթացքում անգնահատելի է Շուշի քաղաքի ազատագրումը ադրբեջանցիներից »: