Բավ է պառակտվել
22-04-2014 16:13

Անբարեխիղճ փաստաբանները կզրկվեն արտոնագրերից

Լրագրողների հետ զրույցում, այսօր ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ Փաստաբանների պալատի խորհուրդը տրամադրված է Փաստաբանների պալատը և, ընդհանրապես, հասարակությունն ազատել վատ փաստաբաններից:
«Լինում են դեպքեր, երբ փաստաբանից պաշտպանվելու համար անձը ստիպված է լինում դիմել մեկ այլ փաստաբանի»,-նկատեց ՓՊ նախագահը: Արա Զոհրաբյանը հիշեցրեց, որ իրենք մեկ սկզբունք ունեն՝ երբեք ուրիշի հաշվին չպետք է լավություն արվի մյուսին, այսինքն՝ վատ փաստաբանին թողնելով շարքերում, նշանակում է վատություն անել հասարակությանը: «Վերջերս ունեցանք մեկ դեպք. Փաստաբանական պալատը փաստաբաններից մեկին զրկեց արտոնագրից այն մեղադրանքով, որ նա համագործակցել է նախաքննության մարմնի հետ: Այդ անձն այժմ դիմել է դատարան՝ վիճարկելու խորհրդի որոշումը»,- ասաց Ա. Զոհրաբյանը, ևս մեկ անգամ զգուշացրեց փաստաբաններին, որ բավարար ապացույցներ ունենալու դեպքում անբարեխիղճ փաստաբանները կզրկվեն արտոնագրից: