04-08-2014 14:41

Էդուարդ Հովհաննիսյանը անդրադարձել է վարորդների իրավունքներին

«Աքիլլես» ավտովարորդների պաշտպանություն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ հուլիսի 26-ից կիրառվող «Վարչական իրավախախտումների մասին» օրենքը կարող է հետադարձ ուժ ունենալ նաև մինչև հուլիսի 26-ը կազմված այն ակտերի վրա, որոնց մասին ծանուցվել է հուլիսի 26-ից հետո:

Ըստ նրա, եթե արդեն վճարել են, դա արդեն լուծարված է համարվում, բայց եթե չեն վճարել և դեռ բողոքարկման ենթակա փուլում է ակտը, կարող են դիմում գրել և բողոքարկել:

՛՛Կարող են բողոքարկել նրանք, ովքեր 26-ից հետո ծանուցումներ են ստացել, ում գործերը գտնվում են դատարանում՛՛,-ասաց նա՝ շեշտելով, որ եթե խախտումը մի տարի առաջ է եղել և հուլիսի 26-ից հետո է ծանուցում ստացել, պետք է տուգանվի նոր օրենքով:

Վերջինիս խոսքով, եթե վարորդին տուգանում են հին օրենքով, նա պետք է գրավոր դիմում ներկայացնի ոստիկանություն` խնդրին լուծում տալու համար:
՛՛Որպես կանոն, վարորդները թերթիկներ ստանում են 7-11 օրվա ընթացքում: Մենք սպասում ենք, որ այն վարորդները, ովքեր տուգանվել են 25-ից առաջ, որոնց գործը չի ընթանում նոր օրենքով, կարող են դիմել նաև «Աքիլլես» ՀԿ` կիրառելու նոր ընդունված օրենքի հետադարձ ուժը՛՛,-հայտարարեց նա: