Բավ է պառակտվել
04-04-2015 12:20

Թուրքիայում ամսագրի ապրիլյան համարն ամբողջովին նվիրված է Հայոց ցեղասպանության թեմային

Թուրքական «Էվրենսել Քյուլթյուր» (Evrensel Kültür) ամսագիրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ համար է թողարկել, որն ամբողջովին նվիրված է հայերի ողբերգությանը: Ամսագրի հրատարակիչները նշում են, որ հատուկ համարում պատմելու են հայերի ապրած ողբերգությունը: Ամսագրում տեղ են գտել մի քանի հոդվածներ և անդրադարձներ Հայոց ցեղասպանությանը՝ ինչպես պատմության, այնպես էլ մշակույթի տեսանկյուններից: Ամսագրում տեղ են գտել նաև հարցազրույցներ, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանը, հայկական մշակույթի ոչնչացմանը: Ամսագրի ապրիլյան համարի շապիկին պատկերված է ճզմված նուռ, ինչը խորհրդանշում է հայերի ապրած ցավը: Ընդհանրապես, Թուրքիայի առաջադեմ շրջանակների կողմից ընդունված է նուռը համարել հայերի և հայկականության խորհրդանիշ: Նշենք, որ «Էվրենսել Քյուլթյուրը» մշակութային, գրական ամսագիր է, որը լույս է տեսնում ամսական մեկ անգամ: Ամսագիրը, ինչպես նաև համանուն թերթն աչքի են ընկնում Հայկական հարցի տեսանկյունից ազատ հայացքներով, հաճախ են այս պարբերականների էջերում հայտնվում հոդվածներ, որոնք ճանաչում և դատապարտում են Հայերի ցեղասպանությունը: