Բավ է պառակտվել
13-10-2014 09:44

ՌԴ-ում մտադիր են եռակի ավելացնել ապօրինի միգրանտներին վարձելու համար տուգանքը

Ռուսաստանում ապօրինի միգրանտներին աշխատանքի ընդունելու համար տուգանքը ցանկանում են եռակի ավելացնել, գրում է Lenta.ru-ն: Ըստ ՝ աղբյուրի՝ այս առաջարկոն արել է «Եդինայա Ռոսիայի» Պետդումայի պատգամավոր Ռազիետ Նատխոն: Ըստ նրա` 2000 – 5000 ռուբլու ներկայիս տուգանքը քաղաքացիներին չի դրդում հրաժարվել ապօրինի աշխատուժից, քանի որ իրենց ավելի ձեռնտու է էժան վճարել ապօրինի միգրանտին, քան օգտվել ռուսաստանցու ծառայություններից: «Նման պահվածքը խարխլում է աշխատանքի հայրենական շուկան, այդ պատճառով էլ անհրաժեշտ է օրենսդրորեն կանխել օրենքը խախտելով վաստակելու հնարավորությունը», - վստահ է Նատխոն: Այսպիսով, Ռուսաստանում ապօրինի միգրանտներին աշխատանքի ընդունելու համար տուգանքը կարող է հասնել մինչեւ 15 հազար ռուբլու: