Բավ է պառակտվել
19-03-2014 13:38

Երևան-Ապարան ավտոճանապարհը գյուղի բնակիչները փակել են. Ցանկանում են ՀՀ վարչապետին տեսնել. Ուղիղ միացում

Այսօր, Արագածոտնի մարզի 7 գյուղի բնակիչներ փակել են Երևան-Ապարան միջազգային նշանակության ավտոճանապարհը: Բնակիչները պահանջել են վերջնականապես դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունը՝ սպառնալով, որ այլապես կանանց և երեխաներին էլ կբերեն ճանապարհը փակելու համար։

Բողոքի դուրս եկած քաղաքացիներին է մոտեցել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյան, ում բնակիչները բողոքեցին, որ արդեն 20 օր իրենց պատասխան չեն տալիս ՀԷԿ–երի շինարարության վերաբերյալ։
Բնակիչները մարզպետից պահանջել են որ իրենց ներկայությամբ զանգահարի վարչապետ Տիգրան Սարգսյանին, որպեսզի վերջինս գա և լուծում տա խնդրին։ Սրան ի պատասխան, մարզպետը վստահեցրեց, թե գյուղացիները ոռոգման ջրի խնդիր չեն ունենա։

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը բնակիչներին վստահեցրել է, որ ՀԷԿ–ի շինարարությունը դադարեցված է, սակայն ակցիայի մասնակիցներն ասում են, որ դա բավարար չէ և պահանջում են, որպեսզի շինտեխնիկան նույնպես հեռացվի շինհրապարակից։


Այս պահին վիճաբանություն է ընթանում ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև։ Ոստիկանները ցուցարարներից պահանջում են բացել ավտոճանապարհը՝ նշելով, որ իրենք քայլը հակաիրավական է, սակայն բնակիչները ընդդիմանում են։