Բավ է պառակտվել
04-04-2016 10:27

Ադրբեջանական դիակները Սեյսուլանի ուղղությամբ (տեսանյութ)

Արցախի պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել տեսանյութի հետ միասին: Հաղորդագրության մեջ նշվում է.

«Ըստ պաշտոնական Բաքվի՝ 21-ը հավասար է 12-ի: Բանից պարզվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեփական կորուստները թաքցնելու համար դիմում է պարզունակ հնարքի՝ փոխում է թվերի տեղերը և միայն մեկ մարտում ունեցած 21 զոհը ներկայացնում որպես 12: Ի դեպ, այս տեսագրությունում կլոր շրջանակի մեջ պատկերված են այն սպանված ադրբեջանցիների դիակները, ովքեր իբրև թե գրավել են Սեյսուլանը: Այնինչ, Սեյսուլանը ինչպես հայկական եղել է, այնպես էլ մնում է հայկական…»: