02-05-2016 13:31

Առաջնագծում նկատվում է Ադրբեջանի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր

Չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, բայցեւայնպես, առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հետեւում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների: «Այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտումներ գրեթե չկան: Իրադրությունն ամբողջությամբ գտնվում է ՊԲ առաջապահ ստորաբաժանումների աչալուրջ վերահսկողության տակ»,-ասված է հաղորդագրության մեջ: