Բավ է պառակտվել
10-08-2017 12:44

ՀՀ-ում ծխելու դեմ օրենքը կտարածվի նաև նարգիլեների և էլսիգարետների վրա

Հայաստանում հասարակական վայրերում ծխելն արգելող օրենքի էջերում կլինեն նաև նարգիլեների և էլեկտրոնային սիգարետներին վերաբերող կետեր, այս մասին հայտնել է ՀՀ Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:
2017թ. մայիսին ՀՀ Առողջապահության նախարարությունը կառավարությանն էր ներկայացրել ծխելու դեմ պայքարի ռազմավարական ծրագիր, որը նախատեսում է չորս բաղադրիչ՝ օրենսդրական, միջազգային, գովազդա- հոգեբանական և առողջապահական, որի շրջանակներում նախատեսվում է մշակել բոլոր փակ հասարակական վայրերում ծխելն արգելող օրինագիծ:
Բազարչյանը նշել է, որ օրենքի նախգիծը, որն այս պահին գտնվում է մշակման փուլում, առնչվում է ծխախոտային արտադրանքի բոլոր տեսակներին: Այդ կապակցությամբ տարատեսակ սահմանափակումներ են մտցվելու նաև հասարականան փակ վայրերում նարգիլեներ և էլսիգարետներ ծխելու վրա:
Նրա խոսքերով, դեռ պարզ չէ, թե ինչ սահմանափակումներ են մտցվելու:
« Նարգիլեն ևս պարունակում է թութուն : Ինչ վերաբերվում է էլսիգարետներին, ապա դրանք իրենցից նիկոտինը մարդու օրգանիզմ հասցնող,այսպես կոչված էլեկտրոնային համակարգեր են ներկայացնում: Հետևաբար, մենք դրանց հանդեպ կիրառում ենք միջազգային օրենսդրությամբ ամրագրված լծակներ, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորություններ»,- նշել է նա:
Բազարչյանը նաև ասել է, որ օրինագիծը ընթացիկ տարվա աշնանը կներկայացվի խորհրդարանին, իսկ սեպտեմբերին օրինագծի շուրջ փորձագետների և հասարակական սեկտորի մասնակցությամբ ակտիվ քննարկումներ կսկսվեն:
ԱՀԿ տվյալների համաձայն, 2012թ. Հայաստանում մեծահասակների շրջանում ծխելու տարածվածությունը կազմել է 25,4%, որից 50,9%-ը եղել են արական սեռի ներկայացուցիչներ, իսկ 3,2%-ը՝ իգական: Հաշվի առնելով մեծահասակների շրջանում ծխելու տարածվածության ներկայիս մակարդակը, ներկայումս եղած 591 հազ. ծխողների շրջանում վաղաժամ մահացության թիվը կկազմի 195 հազ.:
ԱՀԿ կանխատեսումների համաձայն, ՀՀ-ում ծխելու դեմ կոշտ պայքար տանելու պարագայում այդ ցուցանիշը առաջիկա 5 տարիներին կարող է նվազել 42%-ով, իսկ հաջորդ 40 տարիներին՝ 63%-ով, այդպիսով կանխարգելելով 187 հազ. անժամանակ մահացություն:
ԱՀԿ տվյալներով ծխախոտի օգտագործումից աշխարհում տարեկան մահանում է մոտ 7 մլն. մարդ, ևս 600 հազար մարդ էլ մահանում է պասիվ ծխելուց, նրանց թվում են կանայք և երեխաները, ովքեր ապրում են ծխողների հետ։
Ծխելը հանգեցնում է 15 տեսակի քաղցկեղների, սիրտ–անոթային և թոքերի հիվանդությունների առաջացման, որոնք դառնում են մահվան պատճառ։ Ընդ որում թոքերի քաղցկեցով հիվանդանալու ռիսկը ծխողների մոտ 20 անգամ ավելի բարձր է: