Բավ է պառակտվել
02-11-2016 13:37

Անհայտ անձը հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի շենքում ռումբի առկայության մասին

Մոսկվայի oերատիվ ծառայությունները ստուգում են Մոսկվայի կենտրոնում`«Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալությունում, ռումբի առկայության մասին ահազանգը։  Ըստ այդ ահազանգի՝ պայթուցիկ սարքը տեղադրված է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի կենտրոնական գրասենյակում: Նախնական տվյալներով` զանգել է կին, նրա անձը հաստատվում է: Ներկա պահին շենքի մոտ են հրշեջ ծառայության և ոստիկանության մի քանի մեքենաներ, կենտրոնական մուտքի մոտ հսկում են օպերատիվ ծառայությունների աշխատակիցները։ Այդ հասցեում գտնվող շենքում է նաև «Ռուսաստանի լրագրողների միությունը», «360 Պոդմոսկովիե» հեռուստաալիքը և ռեստորան։