Բավ է պառակտվել
23-08-2014 13:33

Ինտերնետից շատ օգտվողները կորցնում են շրջապատի հետ շփվելու ունակությունը.հոգեբան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիս ընթացքում հոգեբան Աննա Բադալյան անրադռանալով համացանցի ազդեցությունը մարդու հոգեբանության վրա թեմայնին այսպես որակեց. «Դարի բարիք և դարի չարիք, որը համարժեք նույն հոգեբանական ազեդեցությունն է թողնում և մեծի, և փոքր վրա»: Մասնագետի հավաստմամբ՝՝ ինտերնետից շատ օգտվողները ժամանակի ընթացքում կորցնում են շրջապատի հետ շփվելու ունակությունը, կենդանի խոսքը, հայացքը դառնում է երկրորդական:
«Երեխաները, ոովքեր պետք է մեծանան ընկերների, բարեկամների հետ կենդանի շփման մեջ, պարփակվում են էկրանի առջև, նրանց մոտ հայտնվում են ֆոբիաներ»:
Հոգեբանը խորհուրդ տվեց ծնողներին ոչ թե խստիվ արգելել երեխաներին օգտվել ինտերնետից, քանի որ կարող է դա հակառակ ռեակցիան թողնել, այլ երեխաներին համոզիչ բացատրել ինտերնետի բացասական ազդեցության մասին:
«Երեխաները պետք է օգտվեն ինտերնետից, բայց իհարկե, սահմանափակ: Ինտերնետը նաև որոշակի ճաշակ է ձևավորում երեխաների մեջ՝ շփվելով գեղեցիկի հետ, քանի որ ինտերնետի օգնությամբ հնարավոր է տեսնել աշխարհի գեղեցիկ քաղաքները, արվեստի գլուխգործոցներ, որոնք իրականում կյանքում միգուցե հնարավորություն չունենա տեսնել»,- եզրափակեց Աննա Բադալյանը: