11-09-2014 13:02

Անկախության միջոցառում կազմակերպելու համար մոտ 53 մլն դրամ կտրամադրի Մշակույթի նախարարությանը

Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ որոշում կայացվեց, ըստ որի, ՀՀ անկախության հռչակման 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով Մշակույթի նախարարությանը կառաավարությունը կտրամադրի 53 մլն 976 հազ. դրամ: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խոստացավ, որ «լինելու է մասսայական մեծ միջոցառում՝ կատարողների ու պարային խմբերի մասնակցությամբ»:

Նշենք, որ նախարարությունը, ըստ որոշման նախագծի, գումարը տրամադրելու է «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Գումարը կտրամադրվի Կառավարության պահուստային ֆոնդից: